factor.am: «Մայր Հայաստան» խմբակցությունը կվերցնի ավագանու մանդատները։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին դաշինքից։ Այս պահին դեռ պարզ չէ՝ դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանն ինչպես կվարվի՝ կվերցնի՞, թե՞ վայր կդնի ավագանու մանդատը։
Դաշինքից փոխանցեցին, որ այս մասով ակտիվ քննարկումներ են։ Չկա նաև որոշում, թե ովքեր են լինելու խմբակցության ղեկավարն ու քարտուղարը։
Հիշեցնենք՝ խմբակցությունը բոյկոտել էր ավագանու անդրանիկ նիստը, չի մասնակցել նաև քաղաքապետի երդմնակալության արարողությանը։ Հայտնի չէ նաև՝ կմասնակցե՞ն ավագանու հերթական նիստին, թե՞ ոչ։
comment.count (0)