Կենդանության նշանների որոնում ձմռան շեմին. ԿԽՄԿ-ն պատմել է լքված Ստեփանակերտի ու Արցախում մնացած հայերի մասին |shantnews.am|
12:38 - 19 հոկտեմբերի, 2023

Կենդանության նշանների որոնում ձմռան շեմին. ԿԽՄԿ-ն պատմել է լքված Ստեփանակերտի ու Արցախում մնացած հայերի մասին |shantnews.am|

shantnews.am: ԿԽՄԿ-ի թիմերն այցելում են Ղարաբաղի համայնքներ՝ վերջին շրջանում ռազմական գործողությունների սրմանը հաջորդած հսկայական արտագաղթից հետո մարդկանց օգնություն ցույց տալու նպատակով: Այս մասին ԿԽՄԿ-ն տեսանյութ է պատրաստել:

Նշվում է, որ քիչ թվով մարդիկ մնում են իրենց տներում՝ կա՛մ իրենց կամքով, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք պահանջում են բժշկական օգնություն կամ սնունդ և ջուր: Մյուսները օգնություն են խնդրում սիրելիների հետ կապ հաստատելու կամ մեկնելու համար տրանսպորտ ապահովելու հարցում: ԿԽՄԿ-ի թիմերը նաև աջակցել են մահացած մարդկանց  տեղափոխմանը դիահերձարան:

«Մեզ մոտ շուտով ձմեռ է. ես սեփական փորձից գիտեմ, որ այստեղ ձմեռները շատ դաժան են», – ասում է ԿԽՄԿ-ի հետ աշխատող զենքի փորձագետ Քրիս Փուլը:

Քաղաքի ԿԽՄԿ-ի թիմերը կապի մեջ են սակավաթիվ բնակիչների հետ, ովքեր մնում են իրենց տներում, նաև անընդհատ նոր մարդկանց են հայտնաբերում: Տները, խանութներն ու գրասենյակները մնացել են լքված, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ ու կատուներ։

Վերջերս ԿԽՄԿ-ի աշխատակիցները հանդիպել են մի տղամարդու, ով ապրում էր առևտրի կենտրոնում գտնվող փոքրիկ կրպակում:  Մարդիկ երախտապարտ են հաց ու ջուր ստանալու կամ ԿԽՄԿ-ի հեռախոսներից օգտվելու համար, որպեսզի փորձեն կապ հաստատել ընտանիքի կամ ընկերների հետ:

ԿԽՄԿ-ի թիմին մոտեցել է ևս մի տղամարդ, ով ապրում է իր 92-ամյա հոր հետ շատ հեռավոր լեռնային համայնքում: Նա տեղյակ չի եղել, որ այդքան մարդ լքել է շրջանը, քանի որ նա մի քանի շաբաթ է՝ ինչ հոսանքազրկված է, չունի հեռուստացույց կամ ռադիո:

«Հեռվից տեսա, որ եկել ես։ Ես պատրաստվում էի ջուր հավաքել և տեսա, որ դուք այնտեղ եք: Երբ մարդիկ փախչում էին, ես չէի կարող հեռանալ հորս հետ, քանի որ նա շատ ծեր է։ Փառք Աստծո, որ եկաք, տեսանք, տեղեկություն ստացանք, թե ինչ է կատարվում այս պահին»,- ԿԽՄԿ-ի թիմի հետ զրույցում ասել է Ահարոն Չազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել