«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն...». Բայդենը կոչով դիմեց ամերիկացիներին
 |amerikayidzayn.com|
09:50 - 20 հոկտեմբերի, 2023

«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն...». Բայդենը կոչով դիմեց ամերիկացիներին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Իսրայելից ԱՄՆ վերադառնալուց անմիջապես հետո, Իսրայել- ՀԱՄԱՍ հակամարտության հոկտեմբերյան մեկնարկից մոտավորապես երկու շաբաթ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմեց ԱՄՆ-ի քաղաքացիներին: Նախագահի ավելի քան տասնհինգ րոպեանոց ելույթի կենտրոնում՝ մեկ ռուս-ուկրաինական պատերազմն էր, մեկ՝ Իսրայել-Համաս հակամարտությունը:

«Համասը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն»,- վստահ է ԱՄՆ-ի նախագահը. «Նրանք երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը...»:

ԱՄՆ-ից աշխարհագրորեն շատ հեռու թվացող այս հակամարտություններում Իսրայելի ու Ուկրաինայի հաջողությունը կենսական նշանակություն են ԱՄՆ ազգային անվտանգության համար, կարծում է ԱՄՆ -ի նախագահը.

«Պատմությունը ցույց է տվել, երբ ահաբեկիչներն ու բռնակալներն անպատիժ են մնում, նրանք ավելի շատ քաուս ու մահ են բերում»,- վստահեցրել է նախագահ Բայդենը՝ հավելելով. «Իրանը աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայոււմ ու աջակցում է ՀԱՄԱՍ-ին, մենք նրանց պատախանատվության կենթարկենք»:

«Ահա թե ինչու վաղը ես պատրաստվում եմ Կոնգրես ուղարկել հրատապ բյուջետային հարցում՝ ֆինանսավորելու Ամերիկայի ազգային անվտանգության կարիքները, որոնք պետք է աջակցեն մեր կարևոր գործընկերներին, այդ թվում՝ Իսրայելին և Ուկրաինային: Դա խելացի ներդրում է, որը սերունդների անվտանգության համար է վճարվում», - ուղերձում նշել է Բայդենը:

«ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին», վստահ է ԱՄՆ -ի նախագահը. «Համասը պաղեստինցիներին օգտագործում է որպես կենդանի վահան, և այդ մարդիկ տառապում են նրանց պատճառով»: Նախագահ Բայդենը վստահեցրեց նաև՝ Գազայում ապրող մարդիկ մարդասիրական օգնության, սննդի և դեղորայքի կարիք ունեն, և իր այցի շրջանակում Իսրայելի ու Եգիպտոսի ղեկավարության հետ համաձայնության է եկել՝ ՄԱԿ-ը օգնություն կուղարկի Գազայի գոտում ապրողներին:

Հիշեցնենք, որ նախագահը ուղերձով դիմեց Վաշինգտոնից՝ Սպիտակ տան խորհրդանշական օվալ սենյակից, որտեղից նա սովորաբար դիմում է երկրի համար հատուկ նշանակություն ունեցող հարցերին անդրադառնալիս: Սա այս տարի նման ձևաչափով Բայդենի երկրորդ ուղերձն էր: Նախագահը դիմել էր ամերիկացիներին նաև այս տարվա հունիսին՝ պետական պարտքի շուրջ առաջացած ճգնաժամի ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել