news.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Կահիրեում ընթացող միջազգային համաժողովում հայտարարել է, որ պաղեստինցիները չեն համաձայնի վերաբնակվել Գազայի սահմաններից դուրս՝ չնայած իսրայելական բանակի չդադարող գնդակոծություններին, տեղեկացրել է Al Jazeera-ն։
«Մենք երբեք չենք համաձայնի վերաբնակվել, մենք կմնանք մեր հողերի վրա, ինչ դժվարություններ էլ որ լինեն»,- ասել է Աբասը՝ կոչ անելով մշտական աջակցություն ապահովել Գազայի հատվածին։
«Մենք նաեւ դեմ ենք պաղեստինցիներին Արեւմտյան ափի եւ Երուսաղեմի իրենց տներից վտարելուն»,- ավելացրել է նա։
comment.count (0)