Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի ակնկալիքները «3+3» ձևաչափով հանդիպումից |armenpress.am|
13:38 - 23 հոկտեմբերի, 2023

Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի ակնկալիքները «3+3» ձևաչափով հանդիպումից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց, թե Հայաստանը ինչ է ակնկալում «3+3» ձևաչափով հանդիպումից, որն անցկացվելու է Թեհրանում հոկտեմբերի 23-ին։  

«Ակնկալում ենք տարածաշրջանային հստակ ձևակերպումներ ստանալը, որովհետև մասնակցում են հիմնականում տարածաշրջանի երկրները՝ գումարած Ռուսաստանի Դաշնությունը, որն այսպես թե այնպես տարածաշրջանում է։ Այնպես որ, մենք մեր իրավունքները այդ հարթակում պետք է կարողանանք պահել և կպահենք։ Իսկ մեր իրավունքները տարածաշրջանում բոլորին հայտնի են՝ դա Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկությունն է»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ կարևոր է նաև թույլ չտալ, որպեսզի չլուծված խնդիրներին փորձեն լուծումներ տալ Հայաստանի հաշվին։

Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի «3+3» հանդիպմանը։ Վրաստանը հրաժարվել է մասնակցությունից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել