ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
 |1lurer.am|
20:11 - 24 հոկտեմբերի, 2023

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար և հրամանատարի տեղակալ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին։ Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Զառա Ամատունին:

«Տեսակցությունները տեղի են ունեցել ըստ մեր ընթացակարգերի, ինչը նշանակում է՝ անցկացվել են առանձնազրույցներ, ինչպես նաև տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ:

Ընդհանուր առմամբ, հոկտեմբեր ամսվա ընթացքում տեսակցություններ են եղել Ադրբեջանում պահվող մյուս հայերին, որոնց գերեվարման փաստը հաստատվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են 2020-2021 թվականների ռազմական գործողությունների առնչությամբ, և որոնց մենք շարունակաբար տեսակցել ենք վերջին տարիների ընթացքում»,- ասել է Ամատունին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել