Վիտալի Բալասանյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ հանձնել իրեն պատկանող զենքը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ խոսնակ
16:41 - 25 հոկտեմբերի, 2023

Վիտալի Բալասանյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ հանձնել իրեն պատկանող զենքը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ խոսնակ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն եւ հանձնել իրեն պատկանող զենքը՝ համապատասխան փամփուշտներով։

Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Աբրահամյանի խոսքով՝ քննություն է իրականացվում՝ պարզելու զենքի ձեռքբերման եւ պահման օրինականությունը։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ խոսքը «Մակարով» տեսակի ատրճանակի մասին է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել