Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ. Սեյրան Օհանյան |tert.am|
21:33 - 27 հոկտեմբերի, 2023

Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ. Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ:

Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Խոսելով խաղաղության մասին, խոսելով «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին, ես իմ եզրակացություններն ունեմ և նաև հանրությունը իր եզրակացություններն ունի:

Այս իշխանությունները եկել են հայ ժողովրդին ու արցախահայությանը խաղաղություն բերելուն, բայց իրանք բերել են  պատերազմ: Այս պատերազմը շարունակական է դարձել, օղակը Հայաստանի Հանրապետության շուրջ սեղմվել է այնպես, որ Արցախը ամբողջությամբ հայաթափվել է, և այսօր էլ Ադրբեջանը տարբեր հարթակներում, տարբեր  գործողություններ իրականացնելով ինչ ուզում ստանում է»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա՝ Արցախում ցեղասպանություն իրականացնելուց հետո Ադրբեջանի հաջորդ նպատակը Մեծ Թուրանն է, և թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է այն իրականացնել Հայաստանի վրայով:

«Երբ հակառակորդը քեզ ճնշում է, քո համերկրացիներին, քո հայրենիքի մի մասը բռնագաղթեցրել է, ցեղասպանություն է իրականացրել, ծեր, մանուկ, զինվորական ոչնչացրել է, ապօրինի հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել, այս պարագայում խոսել «Խաղաղության խաչմերուկի» մասին տեղին չէ, այն կարող է Հայաստանի վախճանը հանդիսանալ»,- հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել