Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան այցից հետո Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և այդ հարցում Եվրամիության աջակցության հարցերում։
Բերբոքը նաև հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է օգնել վերացնելու ականների հումանիտար խնդիրը, որին բախվում է Ադրբեջանը։
Իլհամ Ալիևն էլ ասել է, որ Ադրբեջանը աջակցում է Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցությանը։
Հիշեցնենք, որ Անալենա Բերբոքը Ադրբեջան մեկնելուց առաջ այցելել է հայ-ադրբեջանական սահման։ Դրանից առաջ Բերբոքը Հայաստանում հանդիպումներ էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
comment.count (0)