Ընդլայնված կազմով քննարկումներին մասնակցել են Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներ, օմբուդսմենը, փորձագետներ ԵԱՀԿ-ից ու այլ շահագրգիռ անձինք:
«Խոսեցինք զինվորական օբմուդսմենի ինստիտուտի մասին։ Բնականաբար, այդ գաղափարը ներառում ենք այսօրվա պաշտպանի գրասենյակի տիրույթում»,– նշում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով` ստեղծված հարթակի գործունեությունը միտված է անվտանգության ոլորտի բարեփոխումներին, ԱԺ-կառավարություն-քաղհասարակություն փոխգործակցությանն ու խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերի ուժեղացմանը, տեղեկատվական անվտանգությանը և այլն։ Երկօրյա նիստերի առանցքում անվտանգային կարևոր հարցեր էին:
Առկա բացերը լրացնելու համար առաջիկայում նաև խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն։
comment.count (0)