«Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի կողմից ԶՈՒ և անվտանգային բարեփոխումների բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ հասարակության որոշակի հատված ինքնակազմակերվել է օգտվելով միավորման ազատության իրավունքից և ինքնուրույն է կազմակերպում անվտանգային խնդիրների լուծումը, որը նաև կապված է կյանքի իրավունքի պաշտպանության հետ։
Ցանկացած ուղղակի կամ անուղղակի մեղադրանք ուղղված ռազմամարզական հասարակական կազմակերպությունների հասցեին, հետևանք է առաջին հերթին պետական կառավարման թերացումների ու բացթողումների։ Մասնավորապես, անվտանգային ոլորտում հանրության լայն շերտերի հորդորները, առաջարկները և նախաձեռնությունները չեն արժանանում պատշաճ արձագանքի և ուշադրության։
Միևնույն ժամանակ, մի քանի անգամ տարբեր ձևաչափերով բարձրաձայնել ենք, որ հասարակական կազմակերպությունները բաց են պետական լիազոր մարմինների հետ փոխգործակցության և փոխհամագործակցության համար, ինչպես նաև չունենք օրենքով քաղաքացիական վերահսկողության ժողովրդավար սկզբուքներին համապատասխանող իրական լծակներ»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ՈՄԱ-ի նախաձեռնած ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների վերաբերյալ տեղեկություն ճշտելիս ՊՆ թեժ գծի աշխատակիցը քաղաքացիների խորհուրդ է տվել կազմակերպությանը գումար չփոխանցել, քանի որ «ՈՄԱ-ի դեմ քրեական գործ կա հարուցված»։
«Ինֆոքմը» Գլխավոր դատախազությունից գրավոր հարցմամբ տեղեկացել է, որ ՈՄԱ-ի եւ ԳՄԲԵԹ նախագծի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթ չկա։
ՈՄԱ նախաձեռնության հանրային կապերի պատասխանատուն ՊՆ աշխատակցի պնդումը զրպարտություն է որակում՝ նշելով, որ իրենք երբեւէ որեւէ քրեական վարույթի մասին ծանուցում չեն ստացել։
comment.count (0)