tert.am: Կիևի մերձակայքում գտնվող Չայկի գյուղում նռնակի պայթյունից զոհվել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնականը՝ 39-ամյա Գենադի Չաստյակովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Զալուժնիի թելեգրամյան ալիքին հղումով։
«Այսօր ողբերգական հանգամանքներում՝ իր իսկ ծննդյան օրը, ընտանեկան շրջապատում մահացել է իմ օգնականն ու մտերիմ ընկերը՝ մայոր Գենադի Չաստյակովը։ Նվերներից մեկում գործարկվել է անհայտ պայթուցիկ սարք»,- գրել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը՝ հավելելով, որ միջադեպի պատճառներն ու հանգամանքները կպարզվեն դատաքննության ընթացքում։
Բարձրաստիճան զինվորականի մահը հաստատել է նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ ՆԳՆ խոսնալ Մարյանա Ռևայի խոսքով՝ միջադեպի հետևանքով ծանր վիրավորում է ստացել նաև Չաստյակովի 13-ամյա որդին։ Վերջինս հոսպիտալացվել է։
Ինչպես Klymenko.time պարբերականի հետ զրույցում պատմել է Չաստյակովի կինը, նռնակը եղել է նվերի տուփերից մեկի մեջ՝ ալկոհոլի և նռնակի տեսքով բաժակների հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)