Էրդողանը կրկին խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին |civilnet.am|
17:04 - 09 նոյեմբերի, 2023

Էրդողանը կրկին խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ խոսել է Սյունիքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի և այդ համատեքստում «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին։

«Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայից հետո տարածաշրջանում խաղաղության հնարավորություն եմ տեսնում։ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ունեցած պարտավորությունների կատարումը կհեշտացնի այդ գործընթացը։ Ամենակարճ ժամանակում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող հաղորդակցային կապերի ստեղծումը նաև ռազմավարական նշանակություն ունի»,- այսօր՝ նոյեմբերի 9-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ Ուզբեկստանում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ համաժողովի ընթացքում։

Թուրքիայի նախագահը Հայաստանի մասին համանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև նոյեմբերի 3-ին Աստանայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության համաժողովի շրջանակներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել