Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին. մեկնաբանում է ՀՀ Անվտանգության քարտուղարը |news.am|
23:21 - 14 նոյեմբերի, 2023

Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին. մեկնաբանում է ՀՀ Անվտանգության քարտուղարը |news.am|

news.am: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային Հեռուտաընկերության եթերում մեկնաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

«Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո, երբ [ՀԱՊԿ-ում] ասում էին, որ Լեռնայի Ղարաբաղը ՀՀ սուվերեն տարածքի մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, բայց 2021թ․ մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, և այդ պահից սկսած մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և մենք ՀԱՊԿ-ից օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար, և այդտեղից սկսած՝ մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչև այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը։ Եվ սա է նաև պատճառը, որ չենք մասնակցում»,- ասել է նա:

Հարցին, թե նիտերին չմասնակցելով՝ մենք ստանո՞ւմ ենք այդ հարցերի պատասխանները, Գրիգորյանը պատասխանել է, որ նիստերին մասնակցելով՝ միանշանակ, չենք ունենում պատասխաններ։

ԱԽ քարտուղարը նիստերին չմասնակցելը դեմարշ չի կոչել, սակայն նորից է նշել, որ հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալում են ստանալ: Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա:

«Մենք ակնկալում ենք ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերի պատասխաններին, որևէ խնդիր չեմ տեսնում, որ մենք չենք մասնակցում որևէ միջոցառման ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել