Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել չմասնակցել կոնկրետ այդ միջոցառումներին տարբեր պատճառներով․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
16:57 - 15 նոյեմբերի, 2023

Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել չմասնակցել կոնկրետ այդ միջոցառումներին տարբեր պատճառներով․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին

Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել չմասնակցել կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել տարբեր պատճառներով։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ նիստին իր չմասնակցելու մասին։ 

Պատասխանելով հարցին, թե արդյոք նման քայլերով Փաշինյանը հող է նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, Փաշինյանն ասաց՝ ինքը որևէ բանի համար հող չի նախապատրաստում, քանի որ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց։

Ցավոք, ՀԱՊԿ-ը ի հեճուկս իր ունեցած դե յուրե պարտադիր պարտավորությունների՝ պատշաճ արձագանք չի տվել ՀՀ-ի անվտանգային մարտահրավերներին և դա կրկնվել է մի քանի անգամ։

Մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները ասում, կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում վերադառնում, հետո էլի գնում ասում։ Ամենամեծ ֆունդամենտալ խնդիրն այն է, որ դե յուրե ՀԱՊԿ-ը հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում, ինչը կարող է նշանակել, որ մենք այդ պայմաններում ուղղակի լուռ մասնակցելով կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը որևէ կերպ կասկածի տակ դնի ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող այն առումով նաև, որ մենք նաև այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի մեզ և ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել