Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևի քննարկումը
 |azatutyun.am|
11:07 - 17 նոյեմբերի, 2023

Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևի քննարկումը |azatutyun.am|

azatutyun.am: style="font-weight: 400;">Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հաստատող օրինագծի քննարկումը, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։

Թեև ընդգծվել է, որ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «եվրաատլանտյան տարածաշրջանը կդարձնի ավելի անվտանգ», ինչպես նաև կնպաստի Անկարայի և Ստոկհոլմի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը միևնույն ժամանակ նշել է, որ Շվեդիան ահաբեկչությանը հակազդելու «ճանապարհային քարտեզ» պետք է ներկայացնի։

Anadolu գործակալությունը փոխանցում է, որ արդյունքում հանձնաժողովը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը՝ «քննարկվող թեմայի վերաբերյալ հստակության և ոչ այնքան հասուն բանակցությունների պատճառաբանությամբ»:

Եթե հանձնաժողովը հաստատեր օրինագիծն, այն կուղարկվեր խորհրդարան՝ հաստատման, որից հետո պետք է վավերացվեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ:

Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցության հայտ են ներկայացրել 2022 թվականին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։

Թուրքիան և Հունգարիան նախապայմաններ են ներկայացրել․ Անկարան Ստոկհոլմից պահանջել է ապաստան չտալ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին, ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին և արտահանձնել Անկարայի կողմից ահաբեկչության համար մեղադրվող անձանց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել