Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն նրանք երկու ամիս է՝ չեն արձագանքում․ Հաջիևը
 |tert.am|
15:12 - 18 նոյեմբերի, 2023

Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն նրանք երկու ամիս է՝ չեն արձագանքում․ Հաջիևը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքմանը խոչընդոտող ոչինչ չկա։

«Մենք հավատում ենք, որ սա պատմական հնարավորություն է՝ վերջ դնելու երկու երկրների միջև հակադրությանն ու թշնամությանը և կայուն խաղաղություն ստեղծելու այն 5 սկզբունքների հիման վրա, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին»,- նշել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, մինչդեռ դա տեղի չի ունեցել։

«Մենք վերջ դրեցինք «ռազմական օկուպացիային և ագրեսիային» (չակերտները՝ խմբ․)։ Ուստի Ադրբեջանն այժմ որպես առաջնահերթություն է ընտրում խաղաղությունն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Սակայն ցանկացած խաղաղ գործընթաց պահանջում է երկու կողմերի մասնակցություն։ Հայաստանը պետք է դրսևորի դրական և լավ մտադրություններ։ Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն երկու ամիս է, ինչ նրանք չեն արձագանքում», - նշել է Հաջիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել