Էրդողանը Հայաստանին կոչ է արել իր անվտանգությունը հարևանների հետ համագործակցության մեջ փնտրել
 |tert.am|
09:41 - 21 նոյեմբերի, 2023

Էրդողանը Հայաստանին կոչ է արել իր անվտանգությունը հարևանների հետ համագործակցության մեջ փնտրել |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանին իր անվտանգություն փնտրել հարևանների հետ համագործակցության մեջ, այլ ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու: Ինչպես գրում է Անադոլու գործակալությունը, Թուրքիայի ղեկավարն այս մասին ասել է նոյեմբերի 20-ին կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում։

«Արևմտյան որոշ գերտերություններ մինչ այս պահը չեն գիտակցում, որ ԼՂ պատերազմից սկսած` մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է բացվում: Հայ ժողովրդի ու նրա ղեկավարների համար լավ կլիներ անվտանգություն փնտրել ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ խաղաղության ու համագործակցության մեջ»,- ասել է նա։

Թուրքայի առաջնորդն ընդգծել է, որ Արևմտյան երկրների կողմից ուղարկված զենքն ու զինամթերքը չեն կարող կայուն խաղաղություն ապահովել։ Նա նաև կոչ է արել Հայաստանին սեղմել Ադրբեջանի մեկնած «բարեկամության ձեռքը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել