Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններից երբեք չի խուսափել․ Հակոբ Արշակյան |armenpress.am|
15:08 - 21 նոյեմբերի, 2023

Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններից երբեք չի խուսափել․ Հակոբ Արշակյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել անցնել ուղիղ բանակցությունների, արդյոք պատրա՞ստ է Երևանը ուղիղ բանակցությունների։

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների։ Ավելին, փոխանակվում են խաղաղության պայմանագրերի տարբեր նախագծեր։ Դրա մասին մեր Արտաքին գործերի նախարարությունն անընդհատ մեկնաբանություններ է տալիս նորություններ լինելու դեպքում։ Եթե առաջարկներով փաստաթուղթ է ուղարկվում Երևան, Երևանից առաջարկներով փոխանցվում Բաքու, դա ի՞նչ է, եթե ոչ բանակցություն»,- ասաց Արշակյանը։

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծեց՝ Հայաստանը բանակցություններից երբեք չի խուսափել և մասնակցել է բանակցություններին այն հարթակներում, որոնք արդյունավետ է համարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել