Ադրբեջանը պատրաստ է ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին վերսկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման համար։ Այս մասին հայտարարուլյիւն է տարաղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Այն փաստը, որ Հայաստանից մոտ երկուսուկես ամիս պահանջվեց խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին արձագանքելու համար, լրջորեն խաթարում է գործընթացը։

Խաղաղության բանակցությունների այս փակուղային վիճակը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: 

Ադրբեջանը պատրաստ է ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշումներ կայացնեն ապագա հարաբերությունների վերաբերյալ:

Երկու երկրները պատասխանատու են խաղաղության գործընթացի շարունակության, ինչպես նաև փոխընդունելի վայրի ընտրության կամ պետական ​​սահմանին հանդիպելու որոշման համար», – ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն