ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News | 1lurer.am

ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News | 1lurer.am

1lurer.am ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին, քանի որ Անկարան չի ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ ամերիկյան արտադրության F-35 կործանիչներ ստանալու համար։

Fox News-ը պարզաբանում է, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային, քանի դեռ Անկարան չի հրաժարվել ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգից կամ դրա հետ կապված սարքավորումներից, չի խոստանում դրանք կրկին ձեռք չբերել և չի կատարում Կոնգրեսի կողմից սահմանված հավաստագրման մնացած պահանջները:

Պետքարտուղարության  խոսնակը Fox News-ին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «ընդունում է Թուրքիայի ռազմավարական կարևորությունը», իսկ նրա վարչակազմը կոչ է անում Անկարային «լուծել չլուծված խնդիրները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն