2021 թվականին ՌԴ-ին դիմելու մասին տեղեկություններ չունեմ․Սեյրան Օհանյանը՝ Զատուլինի հայտարարության մասին
 |tert.am|
16:27 - 22 նոյեմբերի, 2023

2021 թվականին ՌԴ-ին դիմելու մասին տեղեկություններ չունեմ․Սեյրան Օհանյանը՝ Զատուլինի հայտարարության մասին |tert.am|

tert.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակ ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին և աջակցություն խնդրել, ինչպես հայտարարում է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը

«Տեղեկություն չունեմ, թե դիմել են իրենց, թե՝ ոչ։ Ես չեմ լսել, որ մեր ընդդիմությունը նման հարցով դիմած լինի ՌԴ-ին, պետք է Զատուլինին հարցնել։ Ճիշտն ասած, Զատուլինի հետ մենք շատ լավ բարեկամական և ընկերական հարաբերություններ ունենք»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ 2021 թվականին ընդդիմության նպատակն է եղել իշխանության հեռացնելը։

Հիշեցեննք, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ երբ 2021թ. Նիկոլ Փաշինյանը որոշեց ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, Հայաստանի ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին և աջակցություն խնդրել։

Ռուսական կողմն, ըստ պատագմավորի, սակայն, հրաժարվել է՝ անհանգստանալով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կչեղարկվեր, նոր ռազմական գործողություններ կսկսվեին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել