factor.am: Ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները ցածր արդյունավետություն են ցուցաբերել Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ։ Նման տեսակետ է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին «Բաստիոն» համակարգերի մատակարարումը։
«Բավականին միամիտ է երևում Հայաստանին ֆրանսիական «Բաստիոն» զրահատեխնիկայի մատակարարման օգուտների մասին խոսելը: Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, դրանք ցույց են տվել իրենց շատ ցածր արդյունավետությունը Ուկրաինայում իրական մարտական պայմաններում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան համոզված է, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառել է «իրական պահանջարկ չունեցող ապրանք, որոնք Փարիզը չի կարողացել վաճառել այլ ուղղություններով»։
Ըստ նրա՝ առեղծվածային է, թե ինչպես են այս մեքենաները կարողանալու պաշտպանել Հայաստանի տարածքը։
comment.count (0)