factor.am: Հայաստանը ցուցադրում է իր արտաքին քաղաքականությունն արմատապես վերակողմնորոշելու մտադրությունը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իմ կարծիքով՝ սա իրական մտադրությունները թաքցնելու անկեղծ փորձ է, պարզ է, որ խոսքն արտաքին հարաբերություններում հանրապետության կողմնորոշման արմատական փոփոխության մասին է։ Իմ կարծիքով՝ դա արվում է շատ հստակ առաջարկով կամ հուշումով՝ Արևմուտքի»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ հայտարարությունները, որ Երևանը մտադիր չէ փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը։
comment.count (0)