Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով մեկնել է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, մեկնել է Բաքու, հաղորդում է Վրաստանի վարչապետի գրասենյակը։

Նշվում է, որ Ղարիբաշվիլին, որպես պատվավոր հյուր, կմասնակցի այսօր Բաքվում կայանալիք SPECA-ի (Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագիր) 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովին։

Վրաստանի վարչապետը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։

Թբիլիսին նշում է, որ Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

SPECA-ի 25-ամյակի համաժողովը նախագահում է Ադրբեջանը:

Համաժողովի շրջանակներում Բաքու են ժամանել նաև Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով