Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել | factor.am

Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել | factor.am

factor.am Առաջարկվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հիմնական առանցքը կազմող Մ-1 և Մ-2 միջպետական ճանապարհների երկայնքով։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Խոսքը Մ-1՝ Երևան-Գյումրի-ՀՀ սահման՝ Բավրա և Մ-2՝ Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման տանող ճանապարհի մասին է։ Այն փաստը, որ Մ-1 կամ Մ-2 ճանապարհի որևէ հատված անցնում է քաղաքի կամ գյուղի տարածքով, բացառություն չի լինելու։ Եթե տարածքը շարունակում է համարվել այդ ճանապարհի օտարման շերտ կամ պաշտպանական գոտի, այնտեղ գովազդային վահանակի տեղադրման դիմումը պետք է մերժվի։

Նախագծով առաջարկվում է սահմանել նոր իրավական հիմք, որով իրավասու մարմինը պարտավոր կլինի մերժել գովազդի կամ գովազդային վահանակի տեղադրման հայտը, եթե առաջարկվող տեղը գտնվում է Մ-1 կամ Մ-2 ճանապարհի համապատասխան հատվածում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում են երեք հիմնական պատճառ։ Առաջին՝ ճանապարհային անվտանգությունը։ Մ-1-ը և Մ-2-ը դիտարկվում են որպես Հյուսիս-հարավ արագընթաց տրանսպորտային միջանցքի առանցք։ Ըստ նախագծի հեղինակների՝ ճանապարհամերձ գովազդները կարող են շեղել վարորդների ուշադրությունը և վտանգ ստեղծել երթևեկության համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն