Ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 8 անդամների, որոնք իրազեկող ակցիայի ընթացքում փորձեցին վրան տեղադրել Մաշտոցի պողոտայի անցման վրա։
Մինչ այդ ոստիկանությունը կանգնեցրել էր երթը անցումի մոտ՝ պահանջելով հայտնել, թե որ ուղղությամբ է շարժվելու երթը։
Ակցիայի մյուս մասնակիցները երթով վերադառնում են Մաշտոցի պուրակ, որտեղից սկսել էին այսօրվա հավաքը։
Հիշենցնենք, որ «Զանգ» շարժումը Մաշտոցի պուրակից, բացված վրանը ձեռքներին, երթ էր մեկնարկել։ Շարժման համակարգող խմբի անդամ Միքայել Նահապետյանը, ներկայացնելով առաջիկա օրերի պլանը, նշել էր․
«Ամեն օր կսկսենք էս քննարկումից, հետո իրազեկող միջոցառում կանենք, հետո մեզ որտեղ հարմար լինի, մեր սիմվոլ վրանը կդնենք ու կպահենք էնքան, ինչքան թույլ կտա վրանը պահող քաղաքացիների ուժը»։
comment.count (0)