panorama.am: Անցած շաբաթ տեղի է ունեցել ճանապարհատրանսպրոտային պատահար, մահացել է տրլեյբուսի վարորդը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ հարուցվել է քրեական գործ, ներկա պահին ընթանում է քննություն, տուժածի ընտանիքն ցուցաբերվել է աջակցություն։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել։
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանն ասաց, որ դեպքը տեղի է ունցել Թևոսյան փողոցում։
«Անսարք տրոլեյբուսը քարշակելու նպատակով առջևում կայանված «Զիլ-131» մանիշի քարշակը ինքնագլորվել և վրաերթի է ենթարկել նշված երկու տրանսպոտային միջոցների միջև կանգնած տրոլեյբուսի վարորդին և քարշակման նպատակով կցորդման աշխատանքներ իրականացվող ավագ վարորդ-փականագործին։ Տրոլեյբուսի վարորդը մահացել է, իսկ ավագ վարորդ-փականագործը տեղափոխվել հիվանդանոց, երեք օր անց դուրս է գրվել հիվանդանոցից»,- մանրամասնեց նա։
Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Դժբախտ դեպք է, ցավակցություններս ընտանիքին»։
comment.count (0)