tert.am: Այսօր Բաքվում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քննարկվել է տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցրերը, ինչես նաև եռակողմ զորավարժությունների և վարժանքների շրջանակի ընդլայնման կարևորությունը։
«Վստահություն է հայտնվել, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ընդլայնումը կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանում»,- ասված է հայտարարության մեջ։
comment.count (0)