Արևմտյան երկրների դեսպաններին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ
 |azatutyun.am|
15:50 - 28 նոյեմբերի, 2023

Արևմտյան երկրների դեսպաններին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: «Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Բաքվում ԱՄՆ և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը», - հաղորդում է APA գործակալությունը։

Հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչներն արևմտյան երկրների դիվանագետներին տեղեկացրել են, որ Abzas Media լրատվական կայքը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործողություններ է իրականացրել, «իսկ վերը նշված պետությունների դեսպանատները ներքաշված են եղել այդ գործունեության մեջ, ինչի առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնել է իր դժգոհությունը», - նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Abzas Media անկախ լրատվական կայքն ադրբեջանցի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել անցած շաբաթ, դրա ղեկավարներից երեքն այժմ կալանքի տակ են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել