Ստոլտենբերգ. կարևոր է, որ «Համաս»-ի և Իսրայելի միջև հակամարտությունը չվերաճի ավելի մեծ՝ տարածաշրջանային հակամարտության |azatutyun.am|
10:44 - 29 նոյեմբերի, 2023

Ստոլտենբերգ. կարևոր է, որ «Համաս»-ի և Իսրայելի միջև հակամարտությունը չվերաճի ավելի մեծ՝ տարածաշրջանային հակամարտության |azatutyun.am|

azatutyun.am: Կարևոր է, որ «Համաս»-ի և Իսրայելի միջև հակամարտությունը չվերաճի ավելի մեծ՝ տարածաշրջանային հակամարտության, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 28-ին դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

Ողջունելով «Համաս»-ի և Իսրայելի միջև հրադադարը և գերիների փոխանակումը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը ակտիվ դեր չի խաղում այս պատերազմում:

«Բայց ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն անմիջականորեն ներգրավված չէ: Մենք ներկա ենք ավելի լայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Մենք սերտ գործընկերություն ունենք Պարսից ծոցի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի արաբական շատ պետությունների հետ, ներառյալ շատ սերտ գործընկերություն Հորդանանի հետ, որտեղ մենք իրականացնում ենք պաշտպանական կարողությունների զարգացման որոշ գործողություններ: Հորդանանի թագավորը հենց նոր այցելեց ՆԱՏՕ. Եվ ես նաև, ըստ էության, մոտ ապագայում կայցելեմ նաև Ծոցի տարածաշրջան՝ այնտեղ հանդիպելու ՆԱՏՕ-ի գործընկերների հետ»։

Յենս Ստոլտոնբերգն անդրադարձել նաև Իրանին՝ նշելով՝ «նրանք չպետք է օգտագործեն հակամարտությունը, և պետք է սանձեն «Համաս»-ին և «Հեզբոլլահ»-ին»:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է ահաբեկչական կառույց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել