Հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
ՊՆ ներկայացուցիչ Լևոն Այվազյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայկական կողմի քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ներկայացվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները, հայտնում են ռազմական գերատեսչությունից։
Նրանք քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները, ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։
comment.count (0)