Օտարերկրացի տղամարդուն ստիպել են հանել հայկական զինվորական բաճկոնը. ՄԻՊ
21:25 - 30 նոյեմբերի, 2023

Օտարերկրացի տղամարդուն ստիպել են հանել հայկական զինվորական բաճկոնը. ՄԻՊ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ անհայտ անձը արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: ՄԻՊ-ն անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը:

Պաշտպանն ընդգծում է՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։ Պարզաբանումներ ստանալու նպատակով տեսանյութը համապատասխան գրությամբ ուղարկվելու է պետական իրավասու մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել