Բարձր եմ գնահատում Ռումինիայի դերակատարությունը Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայման ապահովման գործում. Փաշինյան
11:34 - 01 դեկտեմբերի, 2023

Բարձր եմ գնահատում Ռումինիայի դերակատարությունը Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայման ապահովման գործում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Յոն-Մարչել Չոլակուին ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

«Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ռումինիայի ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա կապակցությամբ։

Գոհունակությամբ արձանագրելով հայ-ռումինական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կնպաստենք հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը և ակտիվ երկխոսության խորացմանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Բարձր եմ գնահատում Ռումինիայի դերակատարությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման և գործունեության ապահովման գործում:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Ռումինիայի տրամադրած հումանիտար աջակցության համար։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել