Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին. ԵԽ պատգամավոր
19:01 - 04 դեկտեմբերի, 2023

Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին. ԵԽ պատգամավոր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի հետ: Անդրադառնալով ֆրանսիական տարբեր քաղաքների հետ հաստատված ապակենտրոնացված համագործակցությանը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործընկեր քաղաքների ունեցած փորձն ու այն կիրառելու հնարավորությունը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նկատել է, որ  նման փոխայցելությունները լավ հնարավորություն են՝ խորացնելու երկկողմ հարաբերություններն ու ավելի հստակ պատկերացում կազմելու փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ: 

Շնորհակալություն հայտնելով ֆրանսիական քաղաքների հետ գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում ու Երևանում իրականացվող բարեփոխումների օրակարգին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել