Ահազանգ սահմանին կրակոցների և զոհերի մասին։ Այս մասին X–ի իր էջում գրառում է արել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ Կարևոր է, որ երկկողմ խաղաղություն լինի և բանակցային սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի։ ԵՄ–ն մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։»,– գրել է Կլաարը։
comment.count (0)