azatutyun.am: Այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են Լարսի անցակետով, խորհրդարանում Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Վերին Լարսում ստեղծված իրավիճակին։
Նախարարն ասաց նաև, որ խնդիրները առաջացել են ուժեղացված հսկողության արդյունքում. - «Որից հետո մենք նախաձեռնել ենք քննարկումներ... անցած շաբաթ օրվանից մեքենաների թողունակությունը վերականգնվեց», - հավելեց Քերոբյանը։
Նրա ղեկավարած նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով: Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։
comment.count (0)