Բեռնատարները չեն կարող Լարս հասնել. Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է
 |armeniasputnik.am|
11:06 - 08 դեկտեմբերի, 2023

Բեռնատարները չեն կարող Լարս հասնել. Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վերին Լարսի ճանապարհը կրկին ամբողջությամբ փակվել է բեռնատարների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բեռնատար տրանսպորտի համար»,– հայտնել է Հակոբյանը։ Նա նշել է, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը դեռևս բաց է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել