tert.am։ Փարիզի Վճռաբեկ դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ կոռուպցիայի վերաբերյալ գործը դատարան չհանձնելու միջնորդությունը, գրում է Le Figaro-ն:
Հաղորդվում է, որ Սարկոզին դեմ էր հանդես եկել գործը, որում իրեն մեղադրում են կաշառքի միջոցով հետաքննության վրա ազդելու համար, դատարան հանձնելուն:
Սարկոզիի միջնորդությունից բացի դատարանը մերժել է նաև նախկին նախագահի փաստաբանի և Վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի միջնորդությունները, որոնք գործի դերակատարներից են: Նշվում է նաև, որ այս միջնորդությունը Սարկոզիի՝ կոռուպցիայի գործով դատավարությունից խուսափելու վերջին հնարավորությունն էր:
comment.count (0)