aysor.am: Ոստիկանությունից հաստատում են այն տեղեկությունները, որ երեկ Հրազդանում շների զանգվածային սպանդ է տեղի ունեցել։
Aysor.am-ին ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ երեկ՝ ժ․22։40, ահազանգ են ստացել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 59 շենքի մոտ թափառող շների վրա են կրակում։
«Մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տրվել, որ դեկտեմբերի 7-ի՝ ժ.22։30-ից մինչև դեկտեմբերի 8-ի ժ.00։30-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տարբեր հատվածներում լսվել են շների ոռնոցներ: Նույն ժամանակահատվածում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվել է 2 սատկած և 1 վիրավոր շուն»,- հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն»,-նշեցին ոստիկանությունից:
comment.count (0)