Լոս Անջելեսում վթարի է ենթարկվել ավտովթարը լուսաբանող լրագրողների ուղղաթիռը․ զոհվել է երեք մարդ | news.am

Լոս Անջելեսում վթարի է ենթարկվել ավտովթարը լուսաբանող լրագրողների ուղղաթիռը․ զոհվել է երեք մարդ | news.am

news.am Հեռուստաընկերության ուղղաթիռը երեքշաբթի երեկոյան կործանվել է Լոս Անջելեսի հյուսիս-արևմուտքում գտնվող Չաթսվորթ շրջանում, որտեղ լրագրողները լուսաբանում էին մեկ այլ ՃՏՊ, հայտնում է NBC News։

Կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս մեկը հոսպիտալացվել է, հայտնել են Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունից։

Ուղղաթիռն ընկել է Չաթսվորթում գտնվող պահեստային տարածքների համալիրի մոտ կամ դրա տարածքում գտնվող ավտոկայանատեղիում, որը գտնվում է Սան Ֆերնանդոյի հովտում։

NBC Los Angeles հեռուստաալիքի տվյալներով՝ կործանված ուղղաթիռը պատկանել է լրատվական կայանին։

Վթարի վայրում հրշեջները հայտնաբերել են բոցերով պատված ուղղաթիռը։ Կրակը տարածվել է մոտակայքում կայանված մի քանի ավտոմեքենաների վրա։ Երեք մարդ տեղում մահացել է, ևս մեկ տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը դեռևս անհայտ է։

Հրշեջ ծառայության կապիտան Բրանդեն Սիլվերմանի խոսքով՝ զոհվածներից առնվազն մեկը, ըստ ամենայնի, գտնվել է գետնին և ուղղաթիռի ընկնելու պահին հետիոտն էր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն