Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։
Ըստ «Մեհր» գործակալության` առնվազն 20 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել։
Աղբյուրի հաղորդմամբ՝նահանգային որոշ պաշտոնյաներ միջադեպը որակել են որպես ահաբեկչություն: Ըստ տեղեկությունների՝ պայթել են ռումբեր պարունակող երկու պայուսակներ։
comment.count (0)