armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցել: Այս մասին ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
«Նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Հիշյալ հոդվածը վերաբերում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
comment.count (0)