Եթե ​​«Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել․ Ալիև
 |tert.am|
21:20 - 10 հունվարի, 2024

Եթե ​​«Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել․ Ալիև |tert.am|

tert.am: Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։

«Եթե իմ նշած երթուղին (Զանգեզուրի միջանցքը - խմբ.) չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- ասել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել