tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկիրը խստորեն դատապարտում է Եմենի հութիների վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումը, հայտնում է Nournews-ը։
«Մենք խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության կողմից Եմենի մի քանի քաղաքների վրա իրականացված ռազմական հարձակումները: Մենք դա համարում ենք Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և միջազգային օրենքների, կանոնակարգերի և իրավունքների բացահայտ խախտում», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Հութիները խոստացել են անպատասխան չթողնել։
comment.count (0)