1lurer.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել:
Գերատեսչության տվյալով հարձակումն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները։ Հարձակմանն ի պատասխան՝ թուրքական օդուժը այսօր հարվածներ է հասցրել զինյալների ենթակառուցվածքին և Իրաքի քրդաբնակ շրջաններին։
Թուրքիայի ՊՆ-ից հայտնել են, որ ոչնչացվել է քրդական ուժերի 29 օբյեկտ, այդ թվում՝ նավթային ձեռնարկություններ, թաքստոցներ, քարանձավներում ապաստարաններ և բունկերներ:
comment.count (0)