«Իրանը դիվանագիտական ուղին կշարունակի՝ ելնելով իր ազգային շահերից»․ ԱԳՆ խոսնակ | azatutyun.am

«Իրանը դիվանագիտական ուղին կշարունակի՝ ելնելով իր ազգային շահերից»․ ԱԳՆ խոսնակ | azatutyun.am

azatutyun.am Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն այսօր հայտարարել է, որ Թեհրանը պատերազմը և դիվանագիտությունը վարում է՝ ելնելով իր ազգային շահերից։

Գերատեսչության խոսնակի հայտարարությունը հնչել է այն հարցից հետո, թե արդյոք ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունն այլևս փակվա՞ծ է։

«Ես մերժում եմ այն երկընտրանքը, թե կա՛մ պատերազմ է, կա՛մ դիվանագիտություն։ Դիվանագիտությունը գործիք է, որի միջոցով մենք հետապնդում ենք մեր ազգային շահերը, ճիշտ այնպես, ինչպես պատերազմը», – ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն