ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եմենի հութիներին «ահաբեկչական» խմբավորում է անվանել` այդ տարածքում ամերիկյան և բրիտանական ռազմական հարվածների ֆոնին: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Կարծում եմ՝ այո», - ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստ է հութիներին անվանել ահաբեկչական խմբավորում:
Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը կպատասխանի հութիներին, եթե նրանք շարունակեն նույն վրդովեցուցիչ վարքագիծը դրսևորել:
Հիշեցնենք,, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերվանից հարվածներ են հասցնում Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման օբյեկտներին:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:
comment.count (0)