Հայաստանը գնում է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհով․ Մակունց |azatutyun.am|
11:15 - 15 հունվարի, 2024

Հայաստանը գնում է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհով․ Մակունց |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Հանրապետությունը գնում է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհով, «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։

Ընդգծելով, որ Հայաստանի առաջնահերթություններն են շարունակում մնալ անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունը՝ Մակունցը շեշտեց՝ սա է ուղենիշը, և բոլոր քայլերն այդ թվում՝ Վաշինգտոնում, միտված են հենց այս հիմնարար շահերը սպասարկելուն և պաշտպանելուն։

Երևանը պետք է շարժվի հայ-ամերիկյան հարաբերությունների տեմպը շարունակ ավելացնելու ուղղությամբ, ասաց դեսպանը։

«Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանում բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն ու կարգավորումը չեն հակադրվում միմյանց։ Հայաստանի քայլերն ուղղված չեն որևէ երրորդ պետության դեմ, այլ միտված են համակողմանի պաշտպանելու մեր կենսական շահերը», - ընդգծեց Մակունցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել