Ի պատասխան Ֆրանսիայի Սենատի երեկվա բանաձևի՝ Բաքվում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ
 |azatutyun.am|
11:52 - 18 հունվարի, 2024

Ի պատասխան Ֆրանսիայի Սենատի երեկվա բանաձևի՝ Բաքվում առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի երեկվա բանաձևի կապակցությամբ՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։

Ըստ ադրբեջանական APA-ի՝ հանձնաժողովը հակաադրբեջանական է գնահատել Ֆրանսիայի վարած քաղաքականությունը։

Ընդգծելով Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևերը՝ հանձնաժողովը նշել է, թե երկու երկրների հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա, «ըստ էության, կարող են համարվել կասեցված»։

Ֆրանսիայի Սենատը երեկ 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը։ Բանաձևով կոչ է արվում նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել